
Իլհամ Ալիևը 2014 թվականը հայտարարել է արդյունաբերության զարգացման տարի

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի կառավարության նիստը, որը նախագահել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Կառավարության նիստը նվիրված է եղել 2013 թվականին երկրի տնտեսական զարգացման արդյունքների ամփոփմանը և 2014 թվականի առաջիկա առաջադրանքներին:
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել կառավարության նիստում՝ 2014 թվականը հայտարարելով արդյունաբերության զարգացման տարի: Ելույթներ են ունեցել նաև Ադրբեջանի ֆինանսների, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության նախարարները: