
Ռ. Քոչարյանը կցանկանա՞ վարչապետ աշխատել Սերժ Սարգսյանի մոտ. Yerkir.am

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը շինարարության ծավալների ու երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ` Ռոբերտ Քոչարյանի գնահատականների հետ, ընդհանուր առմամբ, համաձայն է: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն իր քննադատության հիմքում դրել է երեք հիմնական փաստարկ, որոնք ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը:
Նրա համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը Տիգրան Սարգսյանից ավելի լավ կպաշտոնավարեր վարչապետի պաշտոնում: «Ռոբերտ Քոչարյանին «ունակ» բառը չի սազում, ինչի՞ մասին է խոսքը, նա միանշանակ գործ անող է»,- ասել է տնտեսագետը: Հարցին` մի՞թե Ռոբերտ Քոչարյանը կկիսի իշխանություն Սերժ Սարգսյանի հետ` համաձայնելով վարչապետի պաշտոնին, Վարդան Բոստանջյանը պատասխանել է. «Կարծես, Ռոբերտ Քոչարյանը ստեղծված է, այո, միանձնյա առաջնորդ լինելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: