Բաժիններ՝

«Ցանկացած անձերի» հետ կապված գործերում դատախազը հղում է անում խամաճիկային դատարանի վրա. Ն. Փաշինյան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այսօրվա հայտարարությանը.

«ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասում է՝ ցանկացած անձ, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, պիտի պատասխանատվության ենթարկվի իր արարքների համար, եթե դատարանը սահմանված կարգով հաստատի նրա մեղավորությունը: Իսկ ինչու՞ դատախազը միտքն այսպես չի ձևակերպում՝ ցանկացած կալանավորված անձ, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, պիտի ազատ արձակվի, եթե դատարանում սահմանված կարգով նրա մեղավորությունը չհաստատվի:

Այսպես ասաց՝ «ցանկացած անձերի» հետ կապված գործերում դատախազը հղում է անում խամաճիկային դատարանի վրա, իսկ օրինակ՝ Սյունիքի նախկին մարզպետի հետ կապված գործը կարճում է անձամբ՝ դատարաններին փայ չթողնելով: Այս ֆոնին հարկ եմ համարում ընդգծել՝ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ կիրառվող տեսակցությունների և նամակագրության արգելքը համարում եմ քաղաքական հաշվեհարդար:

Երեկ այցելել եմ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Շանթին տեսել եմ, բայց նրա հետ շփվելու հնարավորություն ինձ չի տրվել: Շանթ Հարությունյանը հյուծված էր և հաստատակամ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս