Փորձագետ. Հայաստանը ժողովրդագրական աղետի շեմին է. azatutyun.am
Ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանի համոզմամբ` Հայաստանն այսօր կանգնած է ժողովրդագրական աղետի առջև: «Կարելի է ասել, որ մոտ ենք արդեն ժողովրդագրական աղետալի վիճակին, եթե ոչ արդեն ժողովրդագրական աղետալի վիճակում ենք»,- «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասել է Բոյաջյանը ,- Մոտակա 5-6 տարվա ընթացքում մեզ մոտ ամուսնությունների թիվը գնալով նվազելու է, բնականաբար կնվազի նաև ծնվածների թիվը: Իսկ տարեցների տեսակարար կշիռը կավելանա: Եվ կարող է դա հանգեցնել բնական աճի բացասական մնացորդի»:
Միայն Գյումրիում, մասնավորապես, մեկ տարվա ընթացքում բնակչության թիվը նվազել է 23 հազարով: Եվ դա անդրադարձել է նաև ծնունդների թվի վրա: «Ազատության» հետ զրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Հայկուշ Ավետիսյանի տեղեկացմամբ` 2012-ի համեմատ անցած տարի ծնունդների քանակը մարզում նվազել է ավելի քան 100-ով, իսկ Գյումրիում` ավելի քան 400-ով:
Ավետիսյանը ծնունդների թվի նվազումը կապում է հիմնականում արտագաղթի հետ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: