
Տիգրան Կարապետյանը տաք երկրներում ման է գալիս. news.am

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ժողովրդական կուսակցության քաղխորհրդի նախագահ Արտակ Հարությունյանն ասել է, որ Տիգրան Կարապետյանը դեկտեմբերի 10-ից գնացել է Շրի Լանկա: «Մի քանի տաք երկիր էլ պետք է գնա: Երեւի մի 2 ամսից նոր գա: Ես իր հետ խոսել եմ. ծիծաղեց եւ ասաց. «Տո ինչ ուզում ա թող գրեն: Ես ման եմ գալիս, վիճակս լավ է, տաք երկրներում եմ ու ամեն ինչ նորմալ է»,- ասել է Արտակ Հարությունյանը՝ հավելելով, որ Տիգրան Կարապետյանի ունեցվածքը Վոլգոգրադում է:
Հիշեցնենք, որ, ըստ yerkir.am-ի՝ Տիգրան Կարապետյանը խաղատանը տանուլ է տվել իր ունեցվածքը: