Բաժիններ՝

Մեր զինծառայողները որևէ տեղ չեն մեկնելու խաղաղապահի կարգավիճակով. Լուկաշենկո

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվել բելառուս զինծառայողներին ուղարկել որպես խաղաղապահներ.

«Եթե մեր զինծառայողները՝ որպես խաղաղապահներ, ինչ-որ տեղ մեկնեն, ապա ես առաջինը կմեկնեմ այնտեղ, որպեսզի նրանք իմանան: Եվ իմ ավագ որդին, ով այսօր զբաղվում է այդ խնդիրներով, նույնպես կլինի այնտեղ»: Լուկաշենկոն հավելել է, որ չի պատրաստվել որևէ մեկին ուղարկել որպես խաղաղապահ, մինչդեռ իրեն արդեն իսկ սկսել են քննադատել խաղաղապահներ ուղարկելու համար:

Լուկաշենկոյի խոսքերով՝ Բելառուսում շարունակվելու են կադրային փոփոխությունները, ինչը հատկապես առնչվում է հաջորդ տարվան, երբ երկրում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Լուկաշենկոն մանրամասնել է, որ այդ փոփոխություններն իրականացվելու են երեք փուլով, ընդ որում՝ ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ՝ դրանցից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031