
Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Ռուսաստանը գործել է ռազմավարական սխալ. Օբամա

NPR ռադիոընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմ է արտահայտվել Ռուսաստանի հանդեպ ամուր կուրսի շարունակմանը՝ կապված Ուկրաինայի ճգնաժամի հետ:
Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայի նման ճգնաժամերի հարցում պետք է ամուր դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի հանդեպ, սակայն դրա հետ մեկտեղ պետք է հետևել նրան, որ սեփական ֆինանսները լինեն կարգին վիճակում: Օբաման ընդգծել է, որ իրենք ունեն դինամիկ տնտեսություն, իսկ ռուսները՝ ոչ.
«Նրանք հենվում են նավթի վրա, մինչդեռ մենք հենվում ենք նավթի, iPad-ների, ֆիլմերի արտադրության և շատ այլ բաների մասին: Վեց տարվա նախագահության ժամանակ ես համոզվեցի, որ անհրաժեշտ է ցուցաբերել ռազմավարական համբերություն:
Դուք կարող եք հիշել, որ երեք կամ չորս ամիս առաջ Վաշինգտոնում բոլորը համոզված էին, որ նախագահ Պուտինը հանճարեղ է, որ նա ռազմավարական առումով գերազանցել է մեզ՝ կիրառելով ուժ ու ամրապնդելով Ռուսաստանի հզորությունը:
Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Ռուսաստանը գործել է ռազմավարական սխալ: Ներկայումս համենայն դեպս Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող մարդիկ ասում են, որ այն, ինչ արեց Պուտինը, չափազանց խելամիտ չէր: Մեր գործընկերները որոշել էին, որ իրենք հաղթողներ են, կայսրություն են, իսկ մնացյալը վասալներ են»: