Թուրքիան Գյուլենի արտահանձնման հարցով պաշտոնապես դիմելու է ԱՄՆ-ին

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիան պաշտոնապես դիմելու է ԱՄՆ-ին՝ Փենսիլվանիայում բնակվող իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցով:

Դեկտեմբերի 19-ին ստամբուլյան դատարանը որոշում է կայացրել հեռակա կարգով կալանքի տակ առնել Ֆեթհուլլահ Գյուլենին, ով մեղադրվում է ահաբեկչական խմբավորում ստեղծելու և Թուրքիայի դեմ լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ:

Թուրքական կողմը մտադիր է Գյուլենի արտահանձնմանը հասնել ինչպես Ինտերպոլի կարմիր շրջաբերականի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031