Հորդանանն օգնության խնդրանքով դիմել է Թուրքիային՝ կապված իր գերեվարված օդաչուի հետ

Թուրքական Milliyet‎ թերթի փոխանցմամբ՝ Հորդանանի իշխանությունները դիմել են Թուրքիային՝ խնդրելով օգնել «Իսլամական պետության» զինյալների կողմից գերեվարված հորդանանցի օդաչուի ազատ արձակման հարցում:

Հորդանանի ռազմաօդային ուժերի օդաչուն դեկտեմբերի 24-ին էսկադրիլիայի կազմում մարտական թռիչք է իրականացրել Սիրիայի Ռաքքահ քաղաքի շրջանում՝ հարվածներ հասցնելով «Իսլամական պետության» դիրքերին: Սակայն զինյալները կործանել են նրա ինքնաթիռը, ինչից հետո օդաչուն գերեվարվել է:

Զինյալները Ռաքքահ քաղաքը գրավել են 2013 թվականի մարտին և այն հռչակել են իրենց «Իսլամական խալիֆայության» մայրաքաղաք: Հորդանանի իշխանությունները համապատասխան հարցով դիմել են Ամմանում Թուրքիայի դեսպանատանը: Թուրքիայի ԱԳՆ-ն ու Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ներկայումս դիտարկում է տվյալ հարցը:

Հորդանանի իշխանությունները, Թուրքիայի բացի, միջնորդության խնդրանքով դիմել են նաև Կատարին ու իրաքյան ցեղերին: Դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ Հորդանանը չի փոխելու «Իսլամական պետության» հանդեպ իր դիրքորոշումը և չի հրաժարվելու նրա դեմ պայքարից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031