Ճապոնիայի վարչապետը հրավիրվել է Մոսկվա՝ կապված Հաղթանակի 70-ամյակի հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրավիրվել է Մոսկվա՝ մասնակցելու համար 2015 թվականի մայիսին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Հրավերներ են ուղարկվել նաև այլ երկրների առաջին դեմքերի, այդ թվում նաև Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեին ու ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինին: Ճապոնիայի վարչապետը դեռ վերջնական որոշում չի կայացրել հրավերի հարցում: Ներկա դրությամբ Ճապոնիան մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ:
Հայտնի է, որ հետխորհրդային երկրների առաջնորդներից բացի, հաջորդ տարվա մայիսին Մոսկվա են հրավիրվել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և այլք: