
«Իսլամական պետության» զինյալները կործանել են միջազգային դաշինքի կործանիչ. մամուլ

Sky News Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները Իրաքի հյուսիսում կործանել են միջազգային դաշինքի կործանիչ, որի օդաչուն կարող է գերեվարված լինել: Այս մասին հեռուստաալիքին հայտնել են նրա աղբյուրները:
Նրանց համաձայն՝ ինքնաթիռը կործանվել է Սալլահ-ադ-Դին նահանգում զինյալների դիրքերին հարվածներ հասցնելիս: Իրաքի պաշտպանության նախարարությունն ու Պենտագոնը դեռ չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը:
Դեկտեմբերի 24-ին զինյալները հայտարարեցին, որ իրենց հաջողվել է Սիրիայի Ռաքքահ նահանգում կործանել Հորդանանի զինված ուժերի ինքնաթիռ, որի օդաչուն գերի է ընկել իրենց մոտ: