Բաժիններ՝

Կիևում անհայտ անձը նռնակ է նետել պատգամավորների ուղղությամբ (տեսանյութ)

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիևում անհայտ անձը նռնակ է նետել Գերագույն ռադայի պատգամավորների ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Կիև» հյուրանոցի մոտ, ժամը 23.20-ին:

Անհայտ անձը նռնակ է նետել մի խումբ պատգամավորների ոտքերի տակ, որոնց թվում գտնվել է նաև խորհրդարանի առաջին փոխխոսնակ Անդրեյ Պարուբին: Այս մասին հայտնել է ՆԳՆ-ի մամլո ծառայությունը: Պայթյունից հետո չարագործը դիմել է փախուստի:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որի ժամանակ հարձակում գործած անձը վերադարձել է և ևս մեկ նռանկ է նետել նրանց վրա, ինչի հետևանքով տուժել է մեկ ոստիկան: Փորձագետները պարզել են, որ դա РПГ-5 տիպի նռնակ է կամ էլ՝ լուսաձայնային նռնակ:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031