Թուրքիան չի խոստացել ռազմաբազա տրամադրել Ռուսաստանին. Թաներ Յըլդըզ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հերքել է շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Թուրքիան միջերկրածովյան Աքքույու վայրում ատոմակայան կառուցելու դիմաց Ռուսաստանին խոստացել է ռազմաբազա տրամադրել իր տարածքում:

Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիայի համար Ռուսաստանը կարևոր երկիր է, և որ նմանապես էլ Ռուսաստանի համար կարևորություն է ներկայացնում Թուրքիան, և որ նրանք հանդիսանում են ռազմավարական նախագծեր իրականացնող հարևան երկրներ: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 33 միլիարդ դոլար:

Յըլդըզը նաև հերքել է, որ Թուրքիայում Աքքույուի ու Սինոպի ատոմակայաններից բացի, կառուցվելու է նաև երրորդ ատոմակայան: Նա ընդգծել է, որ իրականությանը չի համապատասխանում Իղնեադայում երրորդ ատոմակայան կառուցելու պլանների մասին տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի երկրորդ կեսին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ իրենք իրենց ուժերով են կառուցելու երրորդ ատոմակայանը, որը պետք է «100 տոկոսով լինի սեփական արտադրության»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031