
Ղրղզստանի կառավարությունը հետաձգել է ԵՏՄ-ին միանալու մասին նախագծի դիտարկելը

K-News-ի փոխանցմամբ` Ղրղզստանի կառավարությունը հետաձգել է ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին նախագծի դիտարկելը: Այս մասին ուրբաթ հայտնել է Ղրղզստանի կառավարության մամլո ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարության մամլո ծառայությունը հայտնել էր, որ կառավարության նիստի օրակարգի առաջին հարցը դառնալու է ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագրի նախագիծը դիտարկելը: Սակայն ավելի ուշ հարցը հանվեց օրակարգից:
Հոկտեմբերի 10-ին Մինսկում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ղրղզստանի նախագահ Ալմազբել Աթամբաևը հայտարարեց, որ Ղրղզստանը պատրաստ է մինչև ընթացիկ տարեվերջ անդամակցել ԵՏՄ-ին: Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում անցկացվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: