Բաժիններ՝

Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 7373 մարդու. ԱՀԿ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 7373 մարդու: Այս մասին են վկայել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները: Դրանց համաձայն` վտանգավոր վիրուսով վարակվածների թիվը հասել է 19.031 մարդու:

Դեկտեմբերի 17-ից Գվինեայում, Լիբերիայում ու Սիեռա Լեոնեում վարակվածների թիվն աճել է 500 մարդ: Ավելի վաղ ԱՀԿ-ը հայտնել էր Էբոլա վիրուսից 6583 մարդու մահվան մասին:

Սրանից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել էր, որ Լիբերիայում դանդաղել է Էբոլա վիրուսի տարածման տեմպը: Էբոլա վիրուսն Արևմտյան Աֆրիկայում բռնկվել է 2014 թվականի փետրվարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս