Բաժիններ՝

Ռուսաստանի տնտեսության ապակայունացումը չի մեծացնում Եվրոպայի անվտանգությունը. Շտայնմայեր

Der Spiegel-ի փոխանցմամբ` Գերմանիայի ու Ավստրիայի քաղաքական գործիչները բացասաբար են վերաբերվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և կարծում են, որ դրանք կարող են հանգեցնել անուղղելի հետևանքների:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նաև մտահոգված է ընթացիկ տնտեսական իրավիճակի կապակցությամբ: Նա հայտարարել է, որ նրանք, ովքեր ցանկանում են Ռուսաստանի տնտեսության ապակայունացում, գործում են լուրջ սխալ:

Շտայնմայերն ընդգծել է, որ դա չի հանդիսանում Եվրոպայում էլ ավելի մեծ անվտանգության գրավական, ինչի համար էլ իրենք դեմ են հետագա պատժամիջոցներ սահմանելուն: Բացի այդ, Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելն անհրաժեշտություն չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031