ԵՏՄ-ի երկրները փոխհաշվարկների ժամանակ պետք է ակտիվորեն օգտագործեն ազգային արժույթները. Մատվիենկո
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կարծում է, որ ԵՏՄ-ի երկրները պետք է հաշվիներ վարելու ժամանակ ավելի ակտիվ օգտագործեն ազգային արժույթները.
«Այսօր որևէ բան չի խանգարում միասնական ինտեգրացիոն միավորման շրջանակներում աշխատելիս ավելի ակտիվորեն օգտագործել ազգային արժույթները փոխհաշվարկների ժամանակ: Դա շատ կարևոր քայլ է, և այն օգտակար կլինի ԵՏՄ-ի անդամ երկրների ազգային տնտեսությունների համար»:
Մատվիենկոն նաև վստահություն է հայտնել, որ ԵՏՄ-ի երկրները չպետք է շտապեն միասնական արժույթի ներդրման հարցում. «Միասնական արժույթը կարող է ի հայտ գալ միայն այն ժամանակ, երբ այն պահանջարկված կլինի 4 երկրների ազգային էկոնոմիկաների կողմից»:
Մատվիենկոն հիշեցրել է, որ ԵՄ-ը երկար ճանապարհ է անցել միասնական արժույթի ձևավորման համար, և անգամ այսօր ԵՄ-ի անդամ ոչ բոլոր երկրներն են պատրաստ անցում կատարել եվրոյին: