Բաժիններ՝

Հայկական թատրոնն՝ առանց հանդիսատեսի

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այսօր Հայաստանից դուրս գործող միակ հայկական թատրոնն է: Հայտնի Հավլաբար թաղամասում գտնվող թատրոնի շենքն այժմ համարվում է վթարային, և 3 տարի է` հայ թատերասերները հնարավորություն չունեն վայելելու «Ադամյանի թատրոնի» հարյուրամյակներ ապրած հայկական ներկայացումները:

Աշխարհում գործող միակ հայկական պետական թատրոնը 160 տարեկան է: Դարեր ապրած թատրոնը հարուստ է իր պատմությամբ ու խաղացանկերով: Ժամանակին այս թատրոնի բեմն իրենց խաղով զարդարել են Վահրամ Փափազյանը, Սիրանույշըգ Այստեղ թիֆլիսահայ հանդիսատեսը վայելել է Վարդան Աճեմյանի բեմադրած ներկայացումները, նոր դարի հանդիսատեսին են մատուցվել նաև Հայաստանի առաջատար բեմադրիչների` Վահե Շահվերդյանի և Հակոբ Ղազանչյանի ներկայացումները:

Tbilisi tatron (2) Tbilisi tatron (3)

Այժմ շենքը համարվում է վթարային, ու արդեն 3 տարի է` հանդիսատեսի ծափողջույնների ձայնը դահլիճում չի թնդացել, ու լքված նստարանները թիֆլիսահայ հանդիսատեսին չեն ընդունել իրենց գիրկը: Թատրոնն այսօր փակ չէ և գործում է, բայց ոչ հանդիսատեսի համար. դերասաններն իրենց փորձերն այստեղ են անցկացնում` այլ բեմերում հայ հանդիսատեսի առջև ներկայանալու համար:

Կարդացեք նաև

«…Հիմա մենք սպասում ենք վերանորոգման. շենքը վթարային է, եկող տարի կսկսվի վերանորոգումը, և այն կտևի մոտ 2 տարի: Այսօր թատրոնում աշխատում են 105 աշխատողներ, որից 60-ը ստեղծագործական կազմն է, ունենք 3 պրոֆեսիոնալ ռեժիսորներ և ունենք լավ երիտասարդություն: Թատրոնը հյուրախաղերով հաճախ է լինում Հայաստանում, արտասահմանում, Վրաստանի հայաշատ վայրերում…»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:

Tbilisi tatron (9)

Tbilisi tatron (10)

Tbilisi tatron (5)

Հենց այս թատրոնի առաջատար դերասաններ Իսահակ Ալիխանյանն ու Լևոն Քալանթարը, 1922 թվականին գալով Հայաստան, բեմադրեցին Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» կատակերգությունը և ստեղծեցին Հայաստանի տարածքում առաջին պետական թատրոնը, որն էլ հետագայում Գ.Սունդուկյանի անունով կոչվեց: Թիֆլիսի հայկական թատրոնի խաղացանկում են հայտնվել ոչ միայն հայկական, այլև վրացական դասական հայտնի գործեր: «Այսօր խաղացանկում ընդգրկված է 40 ներկայացում` Գաբրիել Սունդուկյանի, Հակոբ Պարոնյանի, Շիրվանզադեի և այլ դասականների ստեղծագործություններից: Ժամանակակից դրամատուրգների գործեր նույնպես ունենք` Կարինե Խոդիկյանի, Գուրգեն Խանջյանի, նաև վրաց դասական դրամատուրգներից կան` Ավկսենիա Ցագարելի…»,- պատմում է Ա. Բայանդուրյանը:

Tbilisi tatron (1)

Tbilisi tatron (6)

Tbilisi tatron (7)

Թբիլիսիի հայկական թատրոն այցելում են ոչ միայն հայերը, այլ նաև վրացիները և արտասահմանցիները: Այստեղ ներկայացումները նաև թարգմանվում են վրացերեն. ներկայացման ժամանակ վրաց հանդիսատեսն ականջակալների շնորհիվ կարող է լսել վրացական թարգմանությունը: Թատրոնի աշխատակիցները նաև պատմեցին, որ այս դարի հանդիսատեսի գերակշռող մասը կազմում է երիտասարդությունը:

Հավլաբարում գտնվող հայկական դրամատիկական թատրոնը հանդիսանում է Վրաստանի այն միակ կենտրոններից մեկը, որը պահպանվել է հարյուրամյակներ շարունակ, և վրաստանաբնակ հայերի համար հայկական մշակույթը վայելելու ամենասիրելի վայրն է մնացել: Հայ թատրոնասերներն այսօր տխրում են, որ չեն կարող հենց այս թատրոնի վարդագույն պատերի ներսում վայելել հայ բեմադրիչների ներկայացումներն ու դերասանների խաղը: Ու տխրում են, որ դեռ 2 տարի էլ պետք է սպասեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս