«Այդպես եղավ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ, և այդպես էլ լինելու է ու այդպես էլ պետք է լինի, որովհետև այսօր այդ դասակարգումները մեր հասարակության մեջ չի գործում: Գործում են անհատները, անհատական հեղինակությունները: Դա մեր հասարակության հոգեկերտվածքն է: Այսօր էլ ոչ թե համակարգային փոփոխությունների մասին է խոսքը, այլ մարդկանց կադրային շարժի մասին է: Եթե ասվի, որ հանրապետության նախագահը փոխվի, այս մենը կփոխվի, ես դրան չեմ հավատա»:
2014 թվականի ինը ամիսներին ԼՂՀ տարածքում արձանագրվել է հանցագործությունների 291 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 17,3%-ով։
Հենց քաղաքական ճնշումն է հանդիսացել նրա պատճառը, որն այնքան խնդիրներ է ստեղծել էկոնոմիկայի մեջ:
«Ի՞նչ կապ ունեն այդ երեքն իրար հետ: Ե՛վ քաղաքական իմաստով, և՛ ինտելեկտուալ իմաստով, և՛ բոլոր իմաստներով ես չեմ պատկերացնում նրանց իրար հետ, ես այդ կապը չեմ տեսնում: Նրանց քաղաքական շահն է միավորել: Դաշնակցությունը ճիշտ ժամանակին դուրս եկավ այդ իրավիճակից: Այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում»:
«Եթե միտինգ և ցույց անում են այն կուսակցությունները, որոնք խորհրդարանական չեն, այնտեղ ձայն չունեն, ես հասկանում եմ իրենց, բայց երբ խորհրդարանական ուժերն են միտինգ հրավիրում, ինձ համար դա մնում է անհասկանալի. չէ՞ որ նրանք իրենց ներկայացուցիչներն ունեն խորհրդարանում և այնտեղ ով ինչ ուզում, ասում է այսօր: Ինչ որ ուզում եք ասել, ասեք խորհրդարանում, ինչո՞ւ եք հանրահավաք կազմակերպում, ես չեմ հասկանում, ինչո՞ւ եք ժողովրդին հանում իրար դեմ, դրա նպատակը ո՞րն է»:
«Ինչո՞ւ տղամարդուն կարելի է մեկնել զորավարժություների և ստանալ 100%, իսկ կինը պետք է զրկվի իր եկամտի մի մասից»,- ասաց նա՝ շեշտելով, որ սա անհավասարության և խտրականության դրսևորում է:
Նաիրա Զոհրաբյանը նշել է այն ուղղությունները, որտեղ պիտի հստակ նկատելի լինի ԵՄ-ի դիրքորոշումը հանրության մեջ եվրոպական արժեքների տարածման ճիշտ ու գրագետ լոբբինգ անելու հարցում: Այս առումով հանձնաժողովի նախագահը կարեւորել է ավելի լայն շրջանակների ներգրավվումը այս գործընթացում: Նա նշել է, որ նոյեմբերի 4-5-ին Բրյուսելում նախատեսված է «Եվրանեսթ» ԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում նաեւ Արեւելյան գործընկերության եւ Եվրոպական միության միջեւ հետագա համագործակցության խնդիրն է: Տիկին Զոհրաբյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների առաջիկա օրակարգի ձեւավորման խնդրին՝ նշելով երկխոսությունն առաջ մղելու համար անհրաժեշտ հիմնական ուղղությունները:
Նրանք քննարկում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Հոկտեմբերի 25-ին Իրաքի կառավարական ուժերն ու շիա աշխարհազորայիններն իրենց վերահսկողության տակ էին առել ռազմավարական նշանակության Ջուրֆ ալ-Սահար քաղաքը՝ այն վերանվաճելով «Իսլամական պետության» զինյալներից:
2012-2014 թվականներին Վրաստանից արտահանումն աճել է 24 տոկոսով:
ՀՀ դատախազությունը քրեական գործեր է հարուցել ՀՀ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ ՀՀ դատախազությունը՝ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովի այգում մասնակցել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի արարողությանը: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին:
Նրա խոսքով` ընդդիմադիր ուժերի հանրահավաքները, որ վերջին շրջանում տեղի ունեցան, նրանց քաղաքակիրթ պահվածքը Հայաստանում բերում է քաղաքական նոր մշակույթ. ոչ թե փոխադարձ վիրավորանքների ճանապարհով, այլ առաջարկել տարբեր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնել, լուծումներ որոնել. «Այս ամեն ինչը չի կարող հայ մտավորականը չողջունել: Ես ողջունում եմ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում: Միայն մեկ հարցի պատասխան չի տրվում. այսօր մեր երկրում լուրջ փոփոխությունների կարիք կա, բոլորն էլ այս մասին բարձրաձայնում են, բայց ոչ ոք չի ասում, թե ինչ ուղղությամբ, ինչ ճանապարհով պետք է արվեն այդ փոփոխությունները»:
Հուշագիրը կստորագրեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
«Ի դժբախտություն նրանց, ովքեր չեն կռվել ու մեդալներ ունեն, մենք դեռ ապրում ենք: Այս ժամանակվա մեդալներն էլ կհստակեցվեն, ամեն ինչ կընկնի իր տեղը: Պատմությունը պետք է ուղղի: Պատմության մեջքն իրավունք չունենք կոտրելու, մեկ է: Ովքեր կմնան այդ պատմության փլատակների տակ, դրա համար ասում եմ՝ թող չփորձեն խեղել պատմությունը: Այսօր արհեստական այնքա՜ն հերոսներ ունենք: Այսօր շարմազանովներն ու չգիտեմ ինչերը մեդալ են ստանում: Դրանք ի՞նչ կապ ունեն: Այսօր էլ գալիս են, գլուխ են խոնարհում Սպարապետի առաջ: Դրանք այնքան արխային են, որ գլուխը չի բռնի Սպարապետը, հակառակ դեպքում այստեղ չէին մտնի երբեք: Մենք կուղղենք այս ամեն ինչը»:
Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը կալանավորվել է:
Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է լսումներ՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով:
«Այսօրվա Սահմանադրությունը թույլ է տալիս, որ մենք այդ հարցերը լուծենք՝ առանց Սահմանադրությունը խախտելու: Դրա համար խոսքը ոչ միայն ժամանակավրեպի մասին է, այլ խոսքն այն մասին է, թե որն է արդյունավետ այս փուլում ՀՀ-ի համար՝ հաշվի առնելով ազգային անվտանգության, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական և մյուս բոլոր խնդիրները»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում «Հայաստանը՝ ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» ներդրումային համաժողովի բացմանը: Այն կազմակերպվել է «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային 4-րդ ցուցահանդեսի շրջանակում՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» համատեղ ջանքերով:
Վարչապետ Աբրահամյանը և կարդինալ Ռավազին քննարկել են նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, միջազգային ասպարեզում հայ մշակույթի տարածմանը վերաբերող հարցեր:
«Ժողովրդավարություն է». լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ԲՀԿ նախագահ Ծառուկյանի իշխանափոխության կոչերի մասին:
Այս մասին հայտարարել է տվյալ նավը կառուցող ֆրանսիական STX նավաշինական ընկերության ներկայացուցիչը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են երթևեկության համար:
Ղրղզստանը Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումն ընդունել է 2011 թվականի գարնանը:
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ըստ ԱԻՆ հայտարարության կդիտվի առավելագույն ինտենսիվություն, սակայն Տրանսպորտի և կապի նախարարությունը դեռևս չի հստակեցրել՝ փլուզման հավանականությունը և ժամանակը:
Յաալոնի խոսքերով՝ ծայրահեղականները պլանավորել էին իրենց իշխանությունը հաստատել Հորդանան գետի Արևմտյան ափին:
Ժիրինովսկին Իսրայելին մեղադրել է ժամանակին Ամերիկայի խնամակալությունը նախընտրելու մեջ:
Անցած գիշեր գայլերը հոշոտել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Պարգեւ Մրտեյանի ոչխարները: Այս մասին ահազանգ է ստացել Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու օրինագծի մասին, ասաց, որ այս նախագծին մասնակցում են բոլոր խմբակցությունները և իրականացվող այս քայլը փուլերից մեկն է. «Քաղաքական բոլոր ուժերով տրամադրում ենք ամբողջային հարկային ազատումներ, բացառությամբ ենթակցիզային ապրանքների արտադրության, որոնք ներմուծման հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացնում, որովհետև […]