Վարդան Այվազյանը լրագրողին. «Հիմա որ քեզ էլ ասեմ… ես կխնդրեմ ուշադիր նայել՝ Զարուհի Փոստանջյանին ես վիրավորեցի՞» (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու օրինագծի մասին, ասաց, որ այս նախագծին մասնակցում են բոլոր խմբակցությունները և իրականացվող այս քայլը փուլերից մեկն է.

«Քաղաքական բոլոր ուժերով տրամադրում ենք ամբողջային հարկային ազատումներ, բացառությամբ ենթակցիզային ապրանքների արտադրության, որոնք ներմուծման հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացնում, որովհետև կարճ ժամանակամիջոցում կարող են տեղի ունենալ հարկերից փախուստ տալու մեխանիզմներ:

Կառավարությունը փոխել է իր տենտեսական քաղաքականությունը, որովհետև առաջ իրականացվում էր կոշտ ֆինանսա-վարկային քաղաքականություն, իսկ այս պարագայում կառավարությունը փոխում է իր մոտեցումները»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այս փաթեթի մեջ մտնում են նաև ԱԱՀ-ի արտոնությունները. «Կառավարությունը հայտարարում է, որ ցանկացած ծրագիր, որը ներդրումային է, պատրաստ է ԱԱՀ-ի արտոնություններ տալ: ԱԱՀ-ի դուրսգրումը թույլատրվում է ապրանքների դուրս գրումից անմիջապես հետո, իսկ առաջ այսպես չէր և տնտեսվարողների համար լուրջ ֆինանսական խնդիրներ էին առաջանում»:
Քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն այս նոր նախագիծը համեմատել էր Շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունների հետ և մտահոգոթյուն էր հայտնել, որ էլի մարդիկ կարող է դժգոհեն:

Լրագրողների այն հարցին, թե կա՞ սրա հիմքը, հնարավո՞ր է բարձրանա դժգոհության ալիք, նա պատասխանեց. «Ո՛չ: Մենք արդեն բարձրացրել ենք հարցը, իմ գործըներներին ասել եմ, որ փորձեն այստեղ այլ լուծման տարբերակ ընտրել ու ֆիքսեն շրջանառությունը: Մեր բոլոր քաղաքական ուժերի կողմնից այս հարցը բարձրացված է եղել: Բայց բոլոր դեպքերում մի քիչ բարդ է, երբ այդ շրջանառությունը ֆիքսելով փաստաթղթի խնդիրը հանել ենք ուզում, գոնե սահմանամեձ գոտիներում փաստաթղթի խնդիր չի լինի»:

Իսկ այն հարցին, թե համեմատելի՞ են արդյոք իր և Փաշինյանի առաջարկները (գազի վարձի սուբսիդավորում և այլն), նա ասաց, որ Ա-ն ու Բ-ն իրար չեն խանգարում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս