Արդյոք մարտի 1-ի թեման ՀԱԿ-ի համար այլևս փակվա՞ծ է

Այն, որ այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը կանգնած է Գագիկ Ծառուկյանի և Վարդան Օսկանյանի հետ նույն հարթակում, կարելի՞ է ասել, որ մարտի 1-ի թեման ՀԱԿ-ի համար այլևս փակված է` հաշվի առնելով ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ին հասցեագրված մեղադրանքները, թե ԲՀԿ առաջնորդի թիկնապահները կրակել են ժողովրդի վրա.

168.am-ի այս հարցին գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը պատասխանեց, որ երբ ինքը հարթակում երեք առաջնորդներին միասին տեսնում է, զարմանում է. «Ի՞նչ կապ ունեն այդ երեքն իրար հետ: Ե՛վ քաղաքական իմաստով, և՛ ինտելեկտուալ իմաստով, և՛ բոլոր իմաստներով ես չեմ պատկերացնում նրանց իրար հետ, ես այդ կապը չեմ տեսնում: Նրանց քաղաքական շահն է միավորել: Դաշնակցությունը ճիշտ ժամանակին դուրս եկավ այդ իրավիճակից: Այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում»:

Անդրադառնալով նաև Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը` Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց, որ մենք Եվրոպայի և Ասիայի արանքում ենք հավերժական հայտնվել, և եթե անգամ ասիական խմբի մեջ ենք մտնում, միևնույնն է, մնում ենք եվրոպացի. «Մեր մշակույթն ու մեր մտածողությունը եվրոպական է: Մենք ազատ ենք, կարող ենք մեր երկիրը կառուցել այնպես, ինչպես ինքներս ենք ցանկանում: Բայց մի բան հստակ է. եթե Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսային կետ դրվի, ուրեմն մենք իզուր ենք մտնում ԵՏՄ. այդ կետը չպիտի դրվի, չպիտի լինի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս