Ուկրաինան պետք է բաժանվի երեք մասի. Ժիրինովսկի
Իսրայելական 9-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին անդրադարձել է Ուկրաինայի ճգնաժամին.
«Այն անկարելի է լուծել, որովհետև քաղաքացիական պատերազմը հանգեցրել է լիակատար տարանջատման: Դրա համար էլ Ուկրաինան պետք է բաժանվի երեք մասի, Անդրկարպատները պետք է անցնեն Հունգարիային, Չեռնովցին՝ Ռումինիային, իսկ հարավ-արևելքը կանցնի Ռուսաստանին:
Դրանք ռուսական հողեր են և երբեք չեն եղել Ուկրաինայինը: Եվ կտիրի անդորր, ամեն ինչ կվերջանա: Սակայն դա չի ցանկանում Ամերիկան, ինչպես նաև Գերմանիան՝ Իսրայելի կատաղի թշնամին՝ Հոլոքոսթի համար:
Նա ցանկանում է ստանալ Ուկրաինան, ինչպես որ ցանկանում էր Հիտլերը: Սակայն վերջինս դա անում էր տանկերով, իսկ այստեղ գործի է դրվել եվրոն»:
Ժիրինովսկին Իսրայելին մեղադրել է ժամանակին Ամերիկայի խնամակալությունը նախընտրելու մեջ՝ ընդգծելով, որ եթե Իսրայելն ընտրած լիներ ԽՍՀՄ-ին, ապա այսօր նրանը կլիներ Գազայի հատվածը, Հորդանանն ու Լիբանանը, և անդորր կտիրեր Մերձավոր Արևելքում: