«Քանի որ գումար է վերցնում ԲՀԿ-ից, բնական է՝ ո՞նց կհամարձակվի դեմ խոսել այն դեպքում, երբ ԲՀԿ-ի ներկայացուցիչները մի մեծ տակառ կոնյակ են նվիրել Յանուկովիչին: Իսկ այսօր Բելառուսը երևի ավելի դեմ է ԵՏՄ-ը կազմելուն, քան Հայաստանը: Եվ այս պայմաններում խնդիր է դրվում՝ Հայաստանում չպետք է լինի ընդդիմություն, որը հանկարծ դեպի արևմտյան քաղաքակրթության ուղղվածության քաղաքական գիծ տանի: Լևոն Տեր-Պետրոսյանի և մյուսների թիվ մեկ խնդիրն է պայքարել, որպեսզի Հայաստանում ոչ-ոք հանկարծ չասի՝ Մաքսային միությունն ավելի վատ է, քան Եվրամիությունը»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակվում են ակտիվ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացվել՝ Երևանի կենտրոնում քաղաքացի Շարոյանի ոսկյա շղթան հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Երեկվա հանրահավաքը ասածիս փայլուն ապացույցն էր, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ խոստովանեց, որ ինքը ղեկավար լինելու հավակնություններ չունի, որ շեֆը պետք է վերջինը խոսի, իսկ ինքը ընդամենը մի բան կասի, որն ամենասարսափելին էր. նա ասաց՝ բոլոր նրանք ովքեր համաձայն չեն ԲՀԿ-ի գծի հետ, մեր թշնամիներն են, և առաջին խնդիրը որ պետք է դրվի՝ ընդդիմությունը ցրելն է:
Հիվանդի մոտ դիտված կրկնակի արյունահոսության և ծայրահեղ ծանր վիճակի պայմաններում, երբ ԷԳԴՍ հետազոտմամբ հայտնաբերվել և ախտարոշվել է արյունահոսության աղբյուրը, բժիշկ Կ.Մհերյանն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել՝ կյանքի ցուցումով վիրահատական եղանակով այն դադարեցնելու համար։
«Երեկ հնչեց մի թեզ՝ «ժամանակն է նոր որակի իշխանությունների ձևավորման», որևէ մեկն այդ հարթակից չշարադրեց նոր որակի իշխանության որակի չափորոշիչները: Թող հռչակեն այդ չափորոշիչները: Հարթակում կանգանծներից ո՞ր մեկն է այդ չափորոշիչներին համապատասխանում, այդ ժամանակ կլինի գործնական զրույց»,- ասում է Խոսրով Հարությունյանը:
Հանրապետության Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը ներկա են գտնվել նաև «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում կազմակերպված հայ գեղանկարիչների ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացված են ժամանակակից նկարիչների և քանդակագործների 100-ից ավելի աշխատանքներ: Միջոցառման շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը դիտել են նաև «Երևանյան նորաձևության շաբաթ» խորագրով ցուցադրությունը, որտեղ իրենց հավաքածուներով ներկայացել են Հայաստանի և Ռուսաստանի մոդելավորողները:
«Այստեղ ներկայացված են լավագույն դիզայներները, ովքեր մասնակցում են աշխարհի լավագույն ցուցադրություններին և նորաձևության շաբաթներին։ Շատերն առաջին անգամ էին Հայաստանում, նրանք հիացած են մեր երկրով։ Թվում է, թե սիրահարվել են Հայաստանին և անընդհատ պետք է գան, մեր հասարակությանը ցույց տան իրենց արվեստը, ուրախացնեն կանանց և նրանց գեղեցիկ հագուստներ ներկայացնեն»,- ասում է AJA-ի նախագահ Գագիկ Գևորգյանը:
Էրդողանը երեկ ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում նաև շնորհավորել է ՄԱԿ-ի հիմնադրման 69-ամյակը:
Հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը «Իրավունք» թերթի 25-ամյա հոբելյանի առթիվ պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին ՀՀ ԱԺ պատվո մեդալով, իսկ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին, «Իրավունք» լրատվական կայքի պատասխանատու Արմենուհի Հակոբյանին եւ լրագրողներ Հրանտ Սարաֆյանին ու Իլոնա Ազարյանին՝ ՀՀ ԱԺ պատվոգրերով:
Էթյեն Մահչուփյանը դրանով իսկ դարձավ առաջին ոչ մուսուլմանը, ով հանդիսանում է Թուրքիայի վարչապետի ու նախագահի գլխավոր խորհրդական:
Կառավարության ղեկավարը նշել է, որ կառուցապատող ընկերության կողմից շինարարական աշխատանքները և փաստաթղթային հարցերը պետք է լուծվեն սահմանված ժամանակացույցով և հավաստիացրել բնակիչներին, որ նրանց հուզող խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
Մույժնիեքսը հայտարարել է, որ հիասթափված է այն հաղորդագրություններից, որ Ադրբեջանում դատարանները երկարաձգել են Լեյլա Յունուսի ու Ինթիգամ Ալիևի կալանավորման ժամկետները:
«Կարծում եմ, որ նա զգուշավոր պահվածք կորդեգրի ու իշխանությունների հետ առճակատման չի գնա՝ Ժառանգության ու ՀԱԿ-ի առավել արմատական հակաիշխանական պահվածքը ԲՀԿ-ին հնարավորություն է ընձեռելու ներկա իշխանությունների հետ իշխանափոխության պայմանների շուրջ շահագրգիռ երկխոսություն ծավալելու համար: Ըստ էության առայժմ նրանց միավորող միայն մեկ խնդիր կա՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հեռացումն իշխանությունից: Երբ այդ հեռացումն իրականություն դառնա կմեծանա նաև եռյակ ճակատի տրոհման հավանականությունը»,- նկատում է նա:
«Երևան Շոու 2014» (Yerevan Show 2014) նախաձեռնության նպատակը Հայաստանում ոսկերչական կլաստերի ստեղծումն ու զարգացումն է, իսկ ազատ տնտեսական գոտին գործոն է նոր աշխատատեղերի ստեղծման և օտարերկրյա մեծ ներդրումների ներգրավման համար:
Ես ներողություն եմ խնդրում «Գազպրոմի» բաժնետերերից, այդ թվում նաև օտարազգիներից:
Այս մասին հայտարարել է Լեյլա Յունուսի փաստաբան Էլչին Գամբարովը:
«Կողմ չի խոսել, դուք ուշադիր չեք եղել, որ ուշադիր կարդաք նրա խոսքերը, կտեսնեք՝ ինքն ասում է իրողությունը, որ չենք կարող փախչենք: Ինքն ասում է, որ ինքը պրագմատիկ քաղաքական գործիչ է և իրողությունը պարտավոր է ընդունել: Ինքը շարունակում է՝ ասելով՝ «հիմա ի՞նչ անենք, որ Սերժ Սարգսյանի ապաշնորհ, սխալ քաղաքականության արդյունքում հայտնվել ենք Եվրասիական միությունում, պետք է ողբա՞նք, պետք է լացե՞նք, հա՞»: Ուշադիր չեք կարդում, ինքն այնպիսի բառեր է ասում, որ երբեք չեք հասկանա»:
Ռեյհան Ջաբարին դատապարտվել էր դեռևս 2007 թվականին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պահանջել է ԵՄ-ի ֆինանսների նախարարների շուտափույթ հանդիպում:
Բացի այդ, Պուտինի այդ ելույթն արտաքին քաղաքական ամենակարևոր ելույթներից մեկն էր՝ սկսած 2007 թվականին Մյունխենում Ռուսաստանի նախագահի ելույթից:
Դրա պատճառը զինյալների իրականացրած վերջին երկու հարձակումներն են, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 30 զինյալ:
Պենտագոնն ընդգծել է, որ արկերն օգտագործվելու են Իսլամական պետության զինյալների դեմ պայքարում:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում այրվում է անասնագոմ:
Փսակին նման կերպ է մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունը:
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ՝ Տոկիայում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպման ժամանակ:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 06.14-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի առաջին ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանը խոստացել է օգտագործել իր ազդեցությունը:
Հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
Ընտրությունների օրը կարգուկանոնն ապահովելու է 82.000 իրավապահ: