Բաժիններ՝

«Մերիդիան» էքսպո-կենտրոնում բացվեց «Երևան Շոու 2014» ոսկերչական ցուցահանդեսը (լուսանկարներ)

«Երևան Շոու 2014» (Yerevan Show 2014) նախաձեռնության նպատակը Հայաստանում ոսկերչական կլաստերի ստեղծումն ու զարգացումն է, իսկ ազատ տնտեսական գոտին գործոն է նոր աշխատատեղերի ստեղծման և օտարերկրյա մեծ ներդրումների ներգրավման համար: Այս մասին հոկտեմբերի 25-ին «Մերիդիան» նորաբաց էքսպո-կենտրոնում տեղի ունեցած «Երևան Շոու 2014» ոսկերչական ցուցահանդեսի բացմանը նշեց կազմակերպիչ Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ (AJA) Գագիկ Գևորգյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով, շրջելով տաղավարներով, ծանոթացավ ցուցահանդեսին ներկայացված կազմակերպությունների աշխատանքներին:

«Այսօր ազատ տնտեսական գոտին իր ենթակառույցներով արդեն պատրաստ է ընդունել իր առաջին ռեզիդենտներին, իսկ ամբողջ հզորությամբ այն կաշխատի 2015 թ.: Նախատեսված է ընդգրկել 120-150 օտարերկրյա ընկերություն, որոնք կապահովեն 1000-1500 նոր աշխատատեղեր», – հայտնեց Գագիկ Գևորգյանը:

Y Y

Անդրադառնալով ցուցահանդեսին` AJA-ի նախագահը հավելեց, որ դրա կազմակերպումն իրենց վաղեմի երազանքն էր: Հայ ոսկերիչների համաշխարհային միության կողմից կազմակերպված 4-րդ ցուցահանդեսին մասնակցում է 25 տեղական ընկերություն, շուրջ 27 երկիր ներկայացնող ոսկերչական, 100-ից ավելի ժամագործական ընկերություն և 200 արտասահմանյան գնորդ:

«Արդեն ավանդույթ են դարձել տարբեր երկրների և Հայաստանի` ոսկերչությամբ զբաղվող մասնագետների և գործարարների երևանյան հանդիպումները: Եվ պետք է ուրախությամբ նշել, որ ստեղծվել է արդյունավետ հարթակ, որտեղ մասնագետները կարող են ամփոփել բոլոր կատարված աշխատանքները, ծանոթանալ աշխարհի հայ ոսկերիչների ձեռքբերումներին, քննարկել հետագա անելիքներն ու ծրագրերը: Ներկայիս միջոցառման մասնակիցները մեծ դերակատարում ունեն ոսկերչական ոլորտի զարգացման գործում և իրենց գործունեությամբ նպաստում են մեր գործունեության զարգացմանը», – ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Y

Y

Y

Ցուցահանդեսի ընթացքում, որը կընթանա հոկտեմբերի 25-28-ը, զուգահեռ տեղի կունենա «Հայաստանը ոսկերչական տարածաշրջանային կենտրոն»՝ համաժողովը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: «Երևան Շոու 2014»-ին զուգահեռ իրականացվում են «Երևանյան նորաձևության շաբաթը», որտեղ ներկայացված են Հայաստանի և Ռուսաստանի դիզայներների աշխատանքներ, ինչպես նաև հայ ժամանակակից գեղանկարչության և քանդակագործության «Armenian Art Fair» ցուցահանդեսը, որին ներկայացված է մոտ 120 աշխատանք:

Y

«Երևան Շոու 2014»-ի պատվավոր հյուրերն են Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) նախագահ Գաետանո Կավալիերին,«VICENZAORO միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Fierra di Vicenza ընկերության գործադիր տնօրեն Կորադո Ֆակոն, Ռուսաստանի պետական գանձարանի ղեկավար Անդրեյ Յուրինը, Ադամանդ արտադրողների միջազգային ասոցիացիայի նախագահ Մաքսիմ Շկադովը, Իսրայելի ոսկերիչ-արտադրողների միության գործադիր տնօրեն Իցհակ Բենդորը, Լոնդոնի ալմաստի բորսայի նախագահ Գարի Լևինը, ինչպես նաև ադամանդի ոլորտի աշխարհահռչակ «Դե Բիրս» և «Ալռոսա» ընկերությունների ղեկավարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս