Բաժիններ՝

Լեյլա Յունուսին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվել է 4 ամսով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական դատարանը երեկ բավարարել է գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունը՝ կապված իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանավորման ժամկետը երկարաձգելու հետ:

Դատարանը որոշել է Յունուսին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգել ևս 4 ամսով՝ մինչև 2015 թվականի փետրվարի 28-ը: Այս մասին հայտարարել է Լեյլա Յունուսի փաստաբան Էլչին Գամբարովը:

Նրա խոսքերով՝ հետաքննությունը կալանքի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը հիմնավորել է համապատասխան հետաքննչական գործողություններով: Պաշտպանող կողմն իր հերթին միջնորդություն էր ներկայացրել կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին:

Փաստաբանն ընդգծել է, որ Լեյլա Յունուսը նախկինի նման ունի առողջական լուրջ խնդիրներ: Լեյլա Յունուսը մեղադրվում է պետական դավաճանության ու այլ հանցանքների մեջ: Amnesty İnternational կազմակերպությունը նրան ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս