
Կոտայք գյուղում տեղի ունեցած փլուզման հետևանքով քաղաքացին մահացել է

Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոտայք – Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող հանդամասում փլուզվել է անասնագոմին (պատկանում է Լ. Մ.-ին, ծնվ. 1974 թ.) հարակից շինության երկաթբետոնե տանիքից (30 քմ) մոտ 18 քմ հատված, որի հետևանքով ներսում գտնվող Է. Հ.-ն (ծնվ. 1986 թ.) տեղում մահացել է:
Պարզվել է նաև, որ շինությանը հարակից այրվում է 50 հակ կուտակված անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել` 10.20-ին: