Էրդողանը կոչ է արել արմատական բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ում

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում նաև շնորհավորել է ՄԱԿ-ի հիմնադրման 69-ամյակը:

Էրդողանը հայտարարել է, որ համայն աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն անհրաժեշտ են դարձնում ՄԱԿ-ի կառուցվածքում արմատական ու մասշտաբային բարեփոխումներ անելը:

Էրդողանի խոսքերով՝ ՄԱԿ-ը գլոբալ մակարդակով հիմնարար խնդիրները լուծելու համար պետք է իր կառուցվածքը համապատասխանեցնի աշխարհում տիրող իրավիճակին:

Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան մտնում է այն երկրների թվում, որոնք հիմնել են ՄԱԿ-ը: Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել փոխել ՄԱԿ ԱԽ-ի կառուցվածքը՝ հայտարարելով, որ արդար չէ, որ միայն 5 երկիր է ղեկավարում միջազգային բոլոր հարաբերությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031