Բաժիններ՝

Իրանում մահապատժի են ենթարկել նախկին հետախույզին սպանած կնոջը

BBC-ի փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները կախաղան են բարձրացրել 26-ամյա մի կնոջ՝ երկրի հետախուզության նախարարության նախկին աշխատակցին սպանելու համար:

Չնայած նրան, որ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է չեղյալ հայտարարել մահապատժի մասին որոշումը՝ այնուամենայնիվ, այն ի կատար է ածվել:

Ռեյհան Ջաբարին դատապարտվել էր դեռևս 2007 թվականին՝ Իրանի հետախուզության նախարարության նախկին աշխատակցին սպանելու համար, ով փորձել էր բռնաբարել նրան:

Իրավապաշտպանները հայտարարել էին, որ հանցանքի հետաքննումն անցկացվել է լուրջ խախտումներով: Նախորդ ամիս սոցցանցերում կամպանիա էր գործարկվել՝ մահապատիժը չեղյալ հայտարարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031