
Սոչիում Պուտինի ելույթը վերջին 15 տարվա ամենահակաամերիկյան ելույթն էր. Financial Times

Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Սոչիի «Վալդայ» ակումբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ելույթը վերջին 15 տարվա ամենահակաամերիկյան ելույթն էր:
Բացի այդ, Պուտինի այդ ելույթն արտաքին քաղաքական ամենակարևոր ելույթներից մեկն էր՝ սկսած 2007 թվականին Մյունխենում Ռուսաստանի նախագահի ելույթից: Այն ժամանակ Պուտինն ԱՄՆ-ին մեղադրել էր ամեն տիպի սահմանները խախտելու և Եվրոպայում բաժանարար նոր գծեր ստեղծելու մեջ:
Թերթը ենթադրում է, որ Պուտինի երեկվա կոշտ ելույթը կապված է նրա հետ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ Ռուսաստանը ներառել էր գլոբալ երեք սպառնալիքների թվում՝ Էբոլա վիրուսի ու Իսլամական պետության հետ մեկտեղ: