Բաժիններ՝

ԱՄՆ-ը հակամարտություն չի փնտրում Ռուսաստանի հետ. Պետդեպարտամենտ

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Ռուսաստանի հետ հակամարտության, սակայն դրա հետ մեկտեղ չի կարող փոխզիջման գնալ սկզբունքային հարցերում:

Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում: Փսակին նման կերպ է մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունը, որում վերջինս քննադատել էր ԱՄՆ-ի միջազգային քաղաքականությունը. «Մենք բնականաբար տեսել ենք այդ մեկնաբանությունները: ԱՄՆ-ը հակամարտություն չի փնտրում Ռուսաստանի հետ:

Սակայն մենք չենք կարող և չենք գնա փոխզիջման այն սկզբունքների հարցում, որոնց վրա հենված է Հյուսիսային Ամերիկայի ու Եվրոպայի անվտանգությունը: ԱՄՆ-ը նախկինի նման կարևորում է Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությունը»:

Փսակին ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են համատեղ աշխատել տարբեր հարցերի շուրջ, ինչպիսիք են միջուկային զինանոցի կրճատումը, սիրիական քիմիական զենքի ոչնչացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս