
Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր գլխավոր խորհրդական է նշանակել գրող-լրագրող, իմաստունների խմբի անդամ Էթյեն Մահչուփյանին, որին ճանաչում է վաղուց:
Ընդգծվում է, որ նրանք հաճախ են հանդիպել դեռևս այն ժամանակ, երբ Դավութօղլուն Թուրքիայի արտգործնախարարն էր: Մահչուփյանը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետին օգնելու է ժողովրդավարության, պետություն-հասարակություն հարաբերությունների ու փոքրամասնությունների ոլորտներում:
Էթյեն Մահչուփյանը դրանով իսկ դարձավ առաջին ոչ մուսուլմանը, ով հանդիսանում է Թուրքիայի վարչապետի ու նախագահի գլխավոր խորհրդական: Մահչուփյանը նոր պաշտոնը կհամատեղի Akşam (թարգմանաբար՝ երեկո) թերթում սյունակագրի աշխատանքը: