Թվայնացման գործընթացն իրականացնում է հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված շվեդական «Էրիքսոն» կազմակերպությունը։ Այն ոլորտի շատ հայտնի ներկայացուցիչներից մեկն է և ենթակապալային պայմանագրեր ունի համաշխարհային ճանաչում ունեցող այլ արտադրողների հետ։
ՀՀ գլխավոր դատախազի կողմից, քրեական գործ է հարուցվել <> նոտարական տարածքի նոտար Արմինե Բեջանյանի կողմից խարդախության եղանակով զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Նոտար Արմինե Բեջանյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասով կատարած հանրորեն վտանգավոր արարքի հիմնավոր կասկածի առկայությամբ, քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Դատախազի որոշմամբ, նոտարի պաշտոնավարումը դադարեցվել է:
Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչը Պուտինին պարգևատրել է Սերբիայի Հանրապետության բարձրագույն (I աստիճանի) պարգևով:
Կառավարությունը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի և Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությունը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած բարձրագույն կրթություն ունեցող անձանց ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ:
Ֆորտրեն հավելել է, որ Ադրբեջանում բնակվում են հրեաների երեք տարբեր խմբեր և գործում է 6 սինագոգ:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Շահումյան գյուղի «Երգեն թալա» կոչվող տարածքից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Իշխան Ա.-ին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Ադրբեջանում ամբողջովին ապահովված են օրենքի գերակայությունն ու դատա-իրավական համակարգի անկախությունը:
Քաղաքացի Լևոն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ռուսաստանն ամենուրեք ներկայացված է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է Երևանի տարբեր հատվածներում կառուցապատումների նպատակով օտարված բնակտարածքների բնակիչներին:
Ռուսաստանի ու Կոսովոյի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ:
Ներդրումային ծրագրի շրջանակում «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ հարկի գումարի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին որոշմամբ նախատեսված ծրագրի իրականացման ընթացքը ապահովելու նպատակով կառավարությունը լրացումներ է կատարել իր 2012թ. մարտի 22-ին ընդունած թիվ 329-Ա որոշման մեջ, ճշգրտելով ներմուծվող սարքավորումների ցանկը:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ «Գլենդել հիլզ» ընկերության համար գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խոսատացել է զբաղվել խնդրով:
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու գործընթացն ուղեկցվում է բազմաթիվ կարծրատիպերով:
Հաշվի առնելով պետության կարիքների համար կնքված պետական գնման պայմանագրերի կողմերի կամքից անկախ գործոնների առկայությունը, կառավարությունը որոշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին լիազորություն տալ փոփոխություն կատարելու …
Լոքսլի Ռայանը հայտարարել է, որ Գուլնարայի վերաբերյալ վերջին հաղորդագրությունները կեղծ են և միտումնավոր են տարածվում մոլորեցնելու համար:
Նա Վրաստանի խորհրդարանին առաջարկել է կտրուկ բանաձև ընդունել Աբխազիայում Ռուսաստանի վերջին գործողությունների կապակցությամբ:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը Ժնեւում հոկտեմբերի 16-ին մասնակցել են Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին: Նախագահի պաշտոնում ընտրվել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի անդամ Սաբեր Շաուդրին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 15-ի որոշումով կասեցվել է «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը:
«Ժառանգություն» կուսակցությունը համաձայն է բովանդակային ձևով քննարկել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը միայն այն դեպքում, եթե իշխանություններն ընդունեն իրենց երեք կետերը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Եթե խոսենք կոնկրետ օրինակներով, ապա կարծում եմ մենք ևս մեր համեստ ավանդն ունենք ԵԱՀԿ Վարքի կանոնակարգի և ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնության միջև ընդհանրությունների հայտնաբերման և երկու ուղղություններով գործողությունների մոտարկման հարցում:
«Ոսկու շուկայում» տեղի ունեցած դեպքերի առիթվ քրեական գործ չի հարուցվի: Ի պատասխան 168.am-ի հարցմանը՝ ՀՀ ոստիկանությունից հայտնել են. «2014 թ. հոկտեմբերի 1-ին և 6-ին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների դատախազությունից ոստիկանության Կենտրոնականի բաժին են ստացվել տարբեր լրատվամիջոցներում տպագրված հոդվածները «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կողմից տոնավաճառի սեղանիկները կոտրելու մասին։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայկ Ալումյանը նշեց, որ Արտակ և Էմիլ Բուդաղյանները, հիմնվելով Ավետիք Բուդաղյանից ստացված տեղեկությունների վրա, իրենց ցուցմունքներով մանրամասն նկարագրել են Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում տեղի ունեցած իրադարձությունները:
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին կեսգիշերին «Ջոս» ռեստորանային համալրի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Որևէ նոր հարցադրում չի հնչել այդ հարթակից, բոլորը կրկնում էին այն, ինչ ասում էին՝ և՛ անցյալ տարի, և՛ նախանցյալ տարի, և ավելի վաղ շրջանում»,- խոսելով հոկտեմբերի 10-ին կայացած եռյակի հանրահավաքի մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա նշեց, որ ինքը հետևել է ամբողջ հանրահավաքին՝ սկզբից մինչև վերջ և […]
Անտագոնիզմի (անհաշտ հակամարտության) պատճառը գաղափարական, կրոնական բաղադրիչն է:
Քիչ առաջ ավարտվեց ոչ իշխանական եռյակի հերթական նիստը, որը տեղի էր ունենում ԱԺ ԲՀԿ խմբակցությունում: Ավարտից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քննարկվել են տեխնիկական բնույթի հարցեր, որոնք վերաբերում են ԱԺ հաջորդ քառօրյային, և չեն վերաբերվել առաջիկա հանրահավաքին: