Բաժիններ՝

ՌԴ-ն ու Սերբիան ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Սերբիան ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության մասին միջակառավարական համաձայնագիր: Այն ստորագրվել է Բելգրադում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած բանակցությունների արդյունքներով:

Համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության գծով Դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինն ու Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը: Բացի այդ, կողմերը ստորագրել են գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին միջկառավարական համաձայնագիր:

Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչը Պուտինին պարգևատրել է Սերբիայի Հանրապետության բարձրագույն (I աստիճանի) շքանշանով: Պուտինը հայտարարել է, որ դա ընկալում է որպես Ռուսաստանի ու ռուս ժողովրդի հանդեպ հարգանքի նշան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031