Բաժիններ՝

Երևանում թիվ 53 երթուղին շահագործող ընկերությունը սնանկ է ճանաչվել

Երևանում թիվ 53 երթուղին (Ջրվեժ-Վերին Չարբախ) շահագործող «Պապոնց» ընկերությունը սնանկ է ճանաչվել: «Պապոնց» ընկերությունը Արայիկ Ջիլավյանը հիմնադրել է 2005 թվականին: «ՊրոԿրեդիտ Բանկի» հայցադիմումը բավարարել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը, այս տարվա օգոստոսի վերջին:

Սակայն սնանկության դուռը հասնելու պատճառը ոչ թե հենց «Պապոնց» ընկերության վատ վիճակն է, այլ այս ընկերությունը երաշխավորել է «ՍԱՐ-ՍԵՐ» ՍՊԸ-ին «ՊրոԿրեդիտ Բանկի» հատկացրած 126 մլն դրամ վարկի համար, որը «ՍԱՐ-ՍԵՐ»-ը ժամանակին չի մարել: 2011թ-ի դեկտեմբերին կնքված պայմանագրով բանկը «ՍԱՐ-ՍԵՐ»-ին տրամադրել է 105 մլն դրամ գումարի վարկ` 50 ամիս ժամկետով, տարեկան 17.5% հաշվարկային դրույքով: Երաշխավորության պայմանագրի համաձայն՝ «Պապոնց»-ը դիմումատուի առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ վարկառու` «ՍԱՐ-ՍԵՐ» ՍՊԸ-ն: «Պապոնց»-ն էլ չի սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկությունը, ճանաչվել է սնանկ և ընկերության գույքի վրա արգելանք է դրվել:

Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանը 168.am-ին հայտնեց, որ ընկերությունը դեռևս լուծարման փուլում չի գտնվում, «Պապոնց»-ի հանդեպ պահանջներ են ներկայացրել ՊրոԿրեդիտ Բանկը» և «Կոնվերս Բանկը», բայց վերջինիս պահանջն առարկվել է: Ըստ նրա՝ առաջիկայում դատարանը որոշելու է, թե պահանջի ապահովվածության հարցը, որից հետո կգումարվի պարտատերերի առաջին ժողովը, եթե ընկերության առողջացման ծրագիր ներկայացվի, կտարվի առողջացման, իսկ եթե ոչ, ապա կլուծարվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս