
ԵԱՀԿ-ը հուսով է, որ հակամարտող կողմերը կինտենսիվացնեն բանակցությունները. Կասպրշիկ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԱՀԿ-ը հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը կինտենսիվացնեն բանակցությունները: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը` վկայակոչելով ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի խոսքերը:
Կասրպրշիկը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ը դրականորեն է գնահատում կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն ու ջանք. «ԵԱՀԿ-ը հակամարտող կողմերին արել է իր առաջարկները և կոչ է արել ինտենսիվացնել բանակցությունները:
Ներկայումս կողմերը պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր` գործընթացի առաջխաղացման համար: ԵԱՀԿ-ը, Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աջակցել հակամարտող կողմերին»:
Կասպրշչիկը դրականորեն է գնահատել Սոչիում ու Ուելսում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները` հույս հայտնելով, որ այդ երկխոսությունը կշարունակվի Ֆրանսիայի նախագահի հրավերով հանդիպման ժամանակ: