Բաժիններ՝

ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձի ժամանակ գերեվարված ադրբեջանցին դիվերսա՞նտ է, թե՞ ոչ. shamshyan.com

Ներկա պահին համապատասխան մարմինները փորձում են ճշտել, թե արդյոք սեպտեմբերի 5-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ գերեվարված Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն դիվերսանտ է, թե ոչ:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: ԼՂ Պաշտպանության բանակի լրատվության պատասխանատու Սենոր Հասրաթյանը եւս SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չեն կարող առայժմ ասել՝ նա դիվերսանտ է, թե ոչ: «Դրա համար նրան հանձնել ենք համապատսխան ծառայություններին, որպեսզի պարզեն: Քննություն է ընթանում եւ դրանից հետո նոր միայն պարզ կլինի ամեն ինչ»,- ավելացրեց Սենոր Հասրաթյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ անհրաժեշտության դեպքում համապատասխան տեղեկություն կտարածեն:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս