
ՌԴ ՊՆ-ը մշտական ռազմաբազա է ստեղծում Արկտիկայում

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի ՊՆ-ը մշտական բազա է ստեղծում Արկտիկայում գտնվող Նովոսիբիրսկյան կղզիներում` նախատեսված Հյուսիսային նավատորմի համար: Այս մասին հայտարարել է Հյուսիսային նավատորմի հրամանատար Վլադիմիր Կոռոլևը:
Նրա խոսքերով` նավախումբը դուրս է եկել Սևեռոմորսկից և ուղղվել դեպի Նովոսիբիրսկյան կղզիներ, ինչի գլխավոր նպատակը Հյուսիսային նավատորմի մարտավարական խմբի մշտական հենքով այդ կղզիներ անձնակազմ, տեխնիկան ու գույքը հասցնելն է:
Կոռոլևն ընդգծել է, որ Հյուսիսային նավատորմի նավերին մի շարք հատվածներում ուղեկցելու են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ատոմային սառցահատները: