Բաժիններ՝

Ղրիմը պլանավորել է Ուկրաինայից էներգետիկ անկախության հասնել մինչև 2017 թվականը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղրիմի հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Աքսենովը հայտարարել է, որ Ղրիմում պլանավորել են մինչև 2017 թվականն իրականացնել մի շարք միջոցառումներ` Ուկրաինայից թերակղզու էներգետիկ անկախությունն ապահովելու համար:

Աքսենովը պարզաբանել է, որ ներկայումս Ղրիմն էլեկտրաէներգիայի ներկրման 80 տոկոսն իրականացնում է Ուկրաինայից: Աքսենովն ընդգծել է, որ Կիևը երկար ժամանակ և միտումնավոր էներգետիկ կախվածության մեջ է պահել թերակղզին, և որ իրենք այլևս չեն կարող հաշտվել դրա հետ:

Սրանից առաջ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խոստացել է հասնել Ուկրաինայից Ղրիմի էներգետիկ լիակատար անկախությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930