Ավտովթար՝ Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ
Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 31ԼՕ035 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Մ. ծնվ. 1993 թ.) և «ՎԱԶ 2106» մակնիշի 63SS454 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Ա. ծնվ. 1956 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասելը Ն.Ա.-ն և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Հ. (ծնվ. 1956 թ.) տեղափոխվել են Սպիտակի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն դուրս են գրվել, իսկ ուղևոր Մ. Ա.-ն (ծնվ. 1952 թ.) տեղափոխվել է Ծաղկահովիտի ԲԿ, այնուհեև՝ Ապարանի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն