Սուրիկ Խաչատրյանը՝ մարզպետ նշանակվելու եւ նոր ձայնագրության մասին. news.am

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պատրաստվում է մասնակցել Հանրապետական կուսակցության խորհրդի նիստին, բայց չի կարծում, թե այնտեղ կքննարկվի Սյունիքի մարզպետի թեկնածության հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սուրիկ Խաչատրյանը:

«Ես չեմ էլ կարծում, թե նման հարց կքննարկվի, ոչնչից տեղյակ չեմ»,- ասել է Սուրիկ Խաչատրյանը:

Անդրադառնալով երեկ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի հրապարակած նոր փաստերին, թե ձայնագրությունը վերծանվել է եւ մի կին գոռում է, թե «Տիգրան, ինչի՞ տվիր սպանիր»՝ Սուրիկ Խաչատրյանն ասել է, որ նման բան չկա: «Ձայնագրությունները կան, հարյուր անգամ քննարկվել է, նման բան չկա, ինքը մի տարի է ամեն ինչ խեղաթյուրում է»,- նշել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս