Բաժիններ՝

Rapid Trident 2014 զորավարժությունները կապված չեն Ուկրաինայի ճգնաժամի հետ. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի արևմուտքում պլանավորված Rapid Trident 2014 զորավարժությունները կապված չեն Ուկրաինայի ճգնաժամի հետ: Այս մասին լրագրողների հետ կանոնավոր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Մարի Հարֆը:

Նրա խոսքերով` այդ զորավարժությունները չեն հանդիսանում Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունների հանդեպ պատասխան միջոց. «Դա այն է, ինչը մենք անում ենք ամեն տարի: Զորավարժությունների անցկացման մասին հայտարարվել է նախապես»: Rapid Trident 2014 զորավարժություններն անցկացվելու են սեպտեմբերի 16-26-ին, Լվովի մարզում: Դրանց մասնակցելու է աշխարհի 15 երկրի մոտ 1300 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930