Բաժիններ՝

Օբաման մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ առևտրային պատժամիջոցները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Կուբայի դեմ ԱՄՆ-ի առևտրային պատժամիջոցները երկարաձգվել են ևս մեկ տարով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը` ընդգծելով, որ նման որոշում ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Ներկայիս պատժամիջոցներն իրենց ուժը կպահպանեն մինչև 2015 թվականի սեպտեմբերի 14-ը: Կուբայի հանդեպ ԱՄՆ-ի առևտրային-տնտեսական բեռնարգելքը գործում է 1961 թվականից:

Օբաման իշխանության գալուց անմիջապես անց` 2009 թվականի հունվարին հայտարարեց, որ մտադիր է մեղմացնել Կուբայի հանդեպ սահմանված սահմանափակումները, և արդեն նույն թվականի ապրիլին վերացվեցին մի շարք սահմանափակումներ, որոնք առնչվում են Կուբա ամերիկացիների այցերին և կղզային այդ պետություն դրամական փոխանցումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս