Բաժիններ՝

Բեռնատարի վթարի պատճառով կիսով չափ փակվել է Երևան-Վանաձոր ավտոճանապարհը

Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտվաց հանգամանքներում՝ «Մ-3» միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Ապարան հատվածի 15 կմ-ում, «Ամեգաս» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի 960 LL 62 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Հ.) բեռնատարը թեքվել է, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Լուսանկարը՝  Գագիկ Շամշյանի

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս