
Պորոշենկոն հրադադարի մասին կարող է հայտարարել վաղը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հրամանի մասին: Նրա խոսքերով՝ խաղաղության փուլային պլանը հաստատվելու է ուրբաթ՝ Մինսկում Ուկրաինայի գծով շփման խմբի հանդիպման ժամանակ:
Համապատասխան հրամանը կարող է տրվել նույն օրը, տեղական ժամանակով ժամը 14.00-ին: Ուկրաինայի նախագահն այս հայտարարությունն արել է Ուելսում, ուր ժամանել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար: Պորոշենկոն ընդգծել է, որ մինսկյան հանդիպման անցկացման դեպքում Գլխավոր շտաբին կհրամայի դադարեցնել երկկողմ կրակը:
Պորոշենկոն մեծապես հուսով է, որ խաղաղության պլանի փուլային իրագործումը կմեկնարկի վաղը: Սրանից առաջ Պորոշենկոյի մամլո ծառայությունը հայտնել էր, որ Պորոշենկոն հրադադարի ռեժիմի շուրջ պայմանավորվել է Ռուսաստանի նաախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի արդյունքներով: