Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն կդիտարկի օգնության մասին Իրաքի կառավարության յուրաքանչյուր դիմում. Ռասմուսեն

Ռուսական ИТАР-ТАСC լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն դիտարկելու է օգնության վերաբերյալ Իրաքի կառավարության յուրաքանչյուր դիմումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Նա մանրամասնել է, որ ՆԱՏՕ-ն դեռ չի ստացել Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարին մասնակցելու որևէ դիմում. «Ես վստահ եմ, որ եթե Իրաքի կառավարությունն օգնության խնդրանքով դիմի, ապա ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները լրջորեն կդիտարկեն այն»

Ներկա դրությամբ Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկած տարածքներն իրենց մեծությամբ համադրելի են Մեծ Բրիտանիայի տարածքի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս