Բաժիններ՝

Ինքնահռչակ ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ը Ռուսաստանի հետ բանակցում են գազի մատակարարման շուրջ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը (ԴԺՀ) հայտարարել է գազի շուրջ Ռուսաստանի հետ հաջող բանակցությունների մասին:

ԴԺՀ-ի պետանվտանգության նախարար Լեոնիդ Բառանովը հայտարարել է, որ Մոսկվայում ամենաբարձր մակարդակով անցկացվել են Դոնբասի ժողովրդական հանրապետություններին ռուսական գազի մատակարարման շուրջ խորհրդակցություններ.

«Մենք ներկայումս Մոսկվայում զրուցել ենք ջեռուցման սեզոնի, գազի շուրջ: Մենք ունենք առանձին ճյուղ, որը մեզ երաշխավորում է գազի ստացում: Խողովակաշարը մտնում է Լուգանսկի մարզ, որտեղի էլ՝ Դոնեցկի մարզ: Մենք երկու միակ մարզերն ենք որոնք ընդհանրապես կախում չունեն Ուկրաինայից»:

Բառանովի խոսքերով՝ քննարկվել է ԴԺՀ-ին ու ԼԺՀ-ին ռուսական գազի մատակարարման գինը: Նա, սակայն, չի նշել կոնկրետ թվեր՝ նշելով, որ դեռ վաղ է խոսել այդ մասին: Չի բացառվում, որ Ռուսաստանը նրանց համար 1000 խորանարդ մետր գազի գին սահմանի 268.5 դոլար, ինչին ներկայումս ձգտում է հասնել Ուկրաինան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930