
Սաակաշվիլին հերքել է Հունաստանում իրեն ձերբակալելու մասին տեղեկությունները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերքել է ավելի վաղ ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունը, թե իրեն 4 ժամով ձերբակալել են հունական Սամոս կղզում:
Սաակաշվիլին հայտարարել է, որ այդ տեղեկությունները կեղծիքներ ու բամբասանքներ են: Սաակաշվիլին ընդգծել է, որ ոչ ոք լուրջ չի ընդունում իրեն ձերբակալելու մասին Վրաստանի ներկայիս ղեկավարության պահանջը
Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն այսօր ղեկավարում է Բիձինա Իվանիշվիլին, իսկ նրա ենթակա, երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հնարավորության դեպքում փորձում է հասնել իր ձերբակալմանը, սակայն ոչինչ չի ստացվի դրանից: