
Էրդողանը կես ամիս անց կվերադառնա Ադրբեջան

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ երկրի նախագահ ընտրվելուց հետո իր արտասահմանյան երկրորդ այցն Ադրբեջան կատարած Էրդողանը մոտ երկու շաբաթ անց վերստին վերադառնալու է Ադրբեջան:
Էրդողանը սեպտեմբերի 20-ին մասնակցելու է «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) ադրբեջանական ճյուղի («Հարավային գազային միջանցք») հիմնարկեքի արարողությանը: Էրդողանի խոսքերով՝ TANAP-ն էներգետիկ կարևոր նախագիծ է, որն ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կհասցնի Եվրոպա:
Էրդողանի ադրբեջանական այցն իրականացվել է սեպտեմբերի 2-3-ին: Այցի ընթացքում նրա պատվիրակության կազմում են գտնվել արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, էնեդրգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը և պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը: