
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միավորման աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի. Ղազախստանի ԱԳՆ

Հայաստանի եւ Ղրղզստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացն իրականցվում է ըստ ժամանակացույցի, չորեքշաբթի հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի, ըստ նախագահների կողմից հաստատված ժամանակացույցի»,- ասել է Իդրիսովը` ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ:
«Հայաստանը գործնականում արդեն ընդգրկվում է կազմակերպության մեջ: Այն ավելի շուտ կմիանա, քան Ղրղզստանը: Մի քանի տեխնիկական պահեր են մնացել, եւ հիմա մենք զբաղվում ենք դրանց լուծմամբ»,- նշել է Ղազախստանի ԱԳ նախարարը: