Երթ` ի պաշպանություն Լևոն Հայրապետյանի
Oգոստոսի 7-ին, ժամը 12:00-ին նախատեսվում է երթ` ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի:
Նախքան երթը՝ Տեր Հակոբն իր աստվածային օրհնանքը կասի երթին, բոլորս միասին կաղոթենք Լևոն Հայրապետյանի առողջության և նրա գործի արդար քննության համար ու կշարժվենք նախատեսված ուղղով:
Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետև կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն:
Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին:
Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթին պատրաստակամություն են հայտնել միանալու հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, սցենարիս Արմեն Վաթյանը, երգիչ Ֆորշը, դերասան Հրանտ Թոխատյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, դերասան Միքայել Պողոսյանը, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
Բոլորս դեպի երթ՝ աջակցելու մեր հայրենակցին:
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբ